Այսօր: Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ <<ԱՐԱԳԱԾՈՏՆ>> ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Ջրային օրենսգրքի>> 55․1, 61․1, <<Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին>> օրենքի 20-րդ, 30-րդ, 40-րդ հոդվածներով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Աշտարակ համայնքի սեփականությունը հանդիսացող ներտնտեսային ոռոգման ցանցն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել <<Արագածոտն>> ջրօգտագործողների ընկերությանը / այսուհետ՝ ՋՕԸ/ ։

2. Սույն որոշման պահանջներից բխող իրավական ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին։

3. Համայնքի վարչական տարածքում ներգրավված բնակավայրերի՝ նախկին համայնքների հետ կնքված և ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պայմանագրերը համարել լուծված։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner