Այսօր: Ուրբաթ, 24 Հունվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 323
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/01/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
10/02/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

13.02.2024թ. ժամը 12:00-ին Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի աճուրդ-վաճառք.

Լոտ 1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյան փողոց, N 1/1 շենք, N 3 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0865-0208-001-017/ 181,25քմ մակերեսով վարչական շենք՝ մեկնարկային գինը 61 100 000 / վաթսունմեկ միլիոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ: Գնորդը շենքի ընդհանուր օգտագործման 55,04քմ տարածքի և շենքի զբաղեցրած 570քմ հողամասի նկատմամբ ձեռք է բերում համապատասխան բաժնային սեփականության իրավունք:

Լոտ 2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյան փողոց, N 1/1 շենք, N 3/1 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0865-0208-001-016/ 70,74քմ մակերեսով վարչական շենք՝ մեկնարկային գինը 13 100 000 / տասներեք միլիոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ: Գնորդը շենքի զբաղեցրած 570քմ հողամասի նկատմամբ ձեռք է բերում համապատասխան բաժնային սեփականության իրավունք:

Լոտ 3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյան փողոց, N 1/1 շենք, N 3/2 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0865-0208-001-018/ 189,2քմ մակերեսով վարչական շենք՝ մեկնարկային գինը 63 800 000 / վաթսուներեք միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ: Գնորդը շենքի ընդհանուր օգտագործման 55,04քմ տարածքի և շենքի զբաղեցրած 570քմ հողամասի նկատմամբ ձեռք է բերում համապատասխան բաժնային սեփականության իրավունք: Լոտերի նախավճարը` մեկնարկային գնի 50%-ի չափով: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:

Լոտ 4. Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյան փողոց, N 10/5 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0177-0013/ 28,85քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:

Լոտ 5. Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյան փողոց, N 10/7 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0177-0133/ 18քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս:

Լոտ 6. Աշտարակ քաղաքի Վառոյի ձորակ, 3-րդ թաղամաս, N 100/2 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0022-0009/ 1051քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս:

Լոտ 7. Աշտարակ համայնքի Օշական բնակավայր, Մաշտոցի փողոց, 10-րդ նրբանցք, N 2/1 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-113-0076-0024/ 20քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս:

Լոտ 8. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրում գտնվող, 02-058-0308-1031 ծածկագրով 0,09168հա գյուղատնտեսական նշանակության վարելահող, 02-058-0321-0198 ծածկագրով 0,30179հա գյուղատնտեսական նշանակության վարելահող և 02-058-0304-0228 ծածկագրով 0,2003հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք: 

 Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան: 1քմ-ի մեկնարկային գինը հաշվել կադաստրային արժեքի 100%-ի չափով, նախավճարը` մեկնարկային գնի 50%-ի չափով: Քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:

Հայտերն ընդունվում են մինչև 10.02.2024թ:

Մանրամասների համար դիմել մրցութային և աճուրդային հանձնաժողովին:

Հեռ. /0232/ 3-10-26

Աշտարակի համայնքապետարան

Բոլորը
Ինպես դիմել համայնքապետարան
Աշտարակ համայնքի օրհներգը
Ինպես դիմել համայնքապետարան
Աշտարակ համայնքի օրհներգ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner