Այսօր: Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 205
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.01.24 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով:Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:Ակնկալում ... Մանրամասն
26.01.24 ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Աշտարակ համայնքի հարգելի բնակիչներ,Աշտարակ  համայնքի  ավագանու 2024  թվականի  հունվարի  17-ի  թիվ 6-Ա որոշմամբ համայնքում մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման մշտական հանձնաժողով՝ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Սահակյանի նախագահությամբ, հաստատվել են հանձնաժողովի լիազորությունները և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։ Քաղաքացիների կողմից մասնակցային բյուջետավորման գործընթացում ծրագրային առաջարկությունների՝ առաջարկ-նախագծերի, ներկայացման մեկնարկը փետրվարի 1-ն է, ավարտը՝ փետրվարի 15-ը։ Շահագրգիռ յուրաքանչյուր ... Մանրամասն
07.01.24 ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՈՒՃ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ
Նախօրեին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և այլ պաշտոնատար անձանց հետ Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրում ներկա գտնվեց Սուրբ Ծնունդին նվիրված «Հոգևոր երաժշտության փառատոնին»։ Փառատոնի ընթացքում Սուրբ Գրիգոր եկեղեցում տեղի ունեցավ համերգ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ:Եկեղեցու հարակից տարածքում համայնքները ներկայացնող տաղավարները հանդես եկան իրենց տարածաշրջանին բնորոշ ուտեստների, թեյի ու գինու հյուրասիրությամբ, Աշտարակ համայնքի ներկայացուցիչները Վարչապետին ներկայացրին համայնքի սուրբծննդյան ավանդույթները։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելեցին նաև Արուճի ամրոց, որը կառուցվել է 6-8-րդ դարերի ընթացքում:Միջոցառումը կազմակերպվել ... Մանրամասն
31.12.23 ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Աշտարակ համայնքի սիրելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
 
✨ Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթելով աննկուն կամք, համբերություն և երազանքների իրականացում: Թող 2024 թվականի ամեն օրն իր հետ բերի սեր, բարություն, գոհունակություն, հույս և հավատ` փորձությունները հաղթահարելու և պարզապես երջանիկ լինելու համար:
✨ Մաղթում եմ, որ 2023 թվականին արձանագրած փոքրաթիվ ձեռքբերումները գալիք տարին նոր ուժով և ոգևորությամբ սկսելու հնարավորութjուն տան մեզ բոլորիս, և տարին ամփոփելիս բարին ու դրականը գերակշիռ մաս կազմեն մեր կյանքում:
✨ Խաղաղություն, լավատեսություն և անփորձանք տարի բոլորիս:
02.10.23 ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Հարգելի հայրենակիցներ, Արցախից բռնի տեղահանված խոցելի խմբերի կարիքների համար խնդրում ենք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ Աշտարակ համայնքի տարածքային կենտրոնի հասցեն է ք․ Աշտարակ, Վ. Պետրոսյան 69/1, հեռ. 060654099 / 503։ Մյուս կենտրոնները կարող եք գտնել այստեղ՝ https://socservice.am/offices։

Ինչպես նաև կարող եք ծանոթանալ մարզերում պատվիրակված ծառայություններ իրականացնող ՀԿ-ներին։

06.08.23 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ 8-ՐԴ ԽԱՂԵՐԸ ԿԳԱՆ ՆԱԵւ ԱՇՏԱՐԱԿ

Օգոստոսի 5-ից 19-ն անցկացվող Համահայկական ամառային 8-րդ խաղերում Աշտարակ համայնքի մեր մարզիկներն իրենց ուժերը կչափեն բազկամարտ, ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ, աթլետիկա, հեծանվասպորտ, հրաձգություն, սեղանի թենիս և շախմատ մարզաձևերում:

🇦🇲 Նախօրեին Գյումրիում կայացած Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց նաև Աշտարակ համայնքի պատվիրակությունը՝ համայնքի ու համայնքապետարանի ներկայացուցիչների և համայնքի մարզիկների մասնակցությամբ:

🇦🇲 Աշտարակի քաղաքային մշակույթի տանը օգոստոսի 8-ին կանցկացվի բազկամարտի առաջնությունը:

Հաջողություն և հաղթանակ մաղթենք Աշտարակ համայնքը ներկայացնող մեր մարզիկներին

02.08.23 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ ՊՐԻՎԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ

Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Պրիվա համայնք: Պատվիրակության կազմում են համայնքի ղեկավարի տեղակալ Շանթ Վահանյանը, համայնքի ավագանու անդամներ Տիգրան Գալստյանը, Նորիկ Անդրեասյանը, Կարապետ Առաքելյանը և Ազատ Զաքարյանը, Աշտարակի բժշկակական կենտրոնի բժիշկ Դանիել Հունանյանը:

Այցի շրջանակներում նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում Աշտարակ և Պրիվա համայնքների միջև, ինչպես նաև զբոսաշրջության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտային այցեր Պրիվայում:

02.08.23 ԱՇՏԱՐԱԿ Եւ ՊՐԻՎԱ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋԵւ ԿՆՔՎԵՑ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Ֆրանսիայի Պրիվա համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում ստորագրվեց բարեկամության համաձայնագիր Աշտարակի և Պրիվայի համայնքապետարանների միջև։Նախորդ տարի հոկտեմբերին Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանն ընդունել էր  Ֆրանսիայի Վալանս քաղաքից ժամանած պատվիրակությանը, որտեղ կողմերը քննարկել էին Աշտարակ և Պրիվա համայնքների համագործակցության հնարավորությունները:Հաշվի առնելով Պրիվա և Աշտարակ համայնքների միջև առկա ինստիտուցիոնալ և սոցիալական կապերը, ինչպես նաև երկու համայնքապետարանների միջև հաստատուն կապեր զարգացնելու և ակտիվացնելու ցանկությունը՝ այսօր արդեն Պրիվայում ստորագրվեց Բարեկամության համաձայնագիր ի դեմս Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի և Պրիվա համայնքի ղեկավար Միշել ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ինպես դիմել համայնքապետարան
Աշտարակ համայնքի օրհներգը
Ինպես դիմել համայնքապետարան
Աշտարակ համայնքի օրհներգ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner