ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2024 թվականի N 591-Ա
ՇԱՀԵՆ ՄԱՐԶՊԵՏՈւՆԻԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Շաահեն Մարզպետունիի Սարգսյանի լիազորված անձ Ստեփան Սարգսյանի 19.01.2024թ. N 558 դիմումը, Շ. Սարգսյանի իրավանախորդներին /հիմք ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.01.2024թ գմ 110 և 112 վկայագրեր/ պատկանող Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-110-0037-0003 ծացկագրի 0,33234 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ./1980թ./ կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Շահեն Մարզպետունիի Սարգսյանի / ծնվ. 30.06.1974 թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-110-0037-0003 ծածկագրում, իրեն պատկանող տնամերձ հողամասում մինչև 2001թ. /1980թ./ կառուցված 200.35 քմ բնակելի տան և ընդհանուր 157.11քմ օժանդակ /ծածկոց, կաթսայատուն, 3 միավոր տնտեսական շինություն, անասնաշենք և պարիսպ կառուցված 1980թ./ շինությունների նկատմամբ ընդհամենը 357.46 քմ: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2024 թ. փետրվարի 21
ք.Աշտարակ