Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2024 թվականի N 595-Ա

ԱՐՄԵՆԱԿ ՍԵՐՈԲՅԱՆ ԵՎ ԱՄԱԼՅԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Արմենակ Սերոբյանի 30.11.2023թ. N 12832՝ տնամերձ հողամասում ինքնակամ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ ավտոտնակը, անասնաշենքը, օժանդակ շինությունը և պարիսպները, որոնք կառուցվել են 2004 թ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Արմենակ Նշանի Սերոբյանին / ծնված 16.04.1950թ./ և Ամալյա Բաբկենի Նալբանդյանին /ծնված 12.11.1954թ./ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի, Բյուրական բնակավայրի, 02-028-0078-0024 կադաստրային ծածկագրով, բնակելի կառուցապատման հողամասում կառուցված՝ /հաշվառման ծածակագիր N 2023Q2SKXC/ 26.9 քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակը /կառուցված 2004թ./, 19.1 քմ արտաքին մակերեսով ինքնակամ անասնաշենքը /կառուցված 2004թ./ 22.4 քմ արտաքին մակերեսով ինքնակամ օժանդակ շինությունները /կառուցված 2004թ./ և 24.1 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ պարիսպները /կառուցված 2004թ./ճանաչել օրինական և ավտոտնակի, անասնագոմի, օժանդակ շինության ու պարիսպների օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվին վճարել 92870 / իննսուներկու հազար ութ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2024 թ. փետրվարի  21
ք.Աշտարակ