Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2024 թվականի N 596-Ա

ԲՆԱԿԱՐԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Հիմք ընդունելով Հայկասար Ղումաշյանի 08.02.2024թ. N 1463՝ բնակարանը վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1. Վերահասցեավորել Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց, N 38/7 հասցեում գտնվող բնակարանը /ծածկագիր՝ 02-001-106-0005-001-007/ և նոր հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, 38 շենք, բնակարան N 7:

2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/

- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2024 թ. փետրվարի  21
ք.Աշտարակ