 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 փետրվարի 2025 թվականի N 351-Ա
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ N 14 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ ՏՎՅԱԼ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի N 1855-Ն որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայր, 1-ին փողոց, N 14 բազմաբնակարան բնակելի շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ, ինչպես նաև շենքի օրինական ճանաչված կցակառույցների պարագծով դրա տակ գտնվող, 02-095-0012-0060 ծածկագրից 0,05255հա հողամասը հաստատված հատակագծի համաձայն անհատույց, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով փոխանցել բազմաբնակարան շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2025 թ. փետրվարի 07
ք.Աշտարակ