ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2024 թվականի N 598-Ա
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արարատ Տիգրանյանի 09.01.2024թ N133՝ տնամերձ հողամասում ինքնակամ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ շինությունները, որոնք կառուցվել են 1965 թվականին, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1. Արարատ Սերյոժայի Տիգրանյանի /ծնվ 06,12,1973թ/, Սերյոժա Ավետիսի Դանիելյանի/ ծնվ 00.00.1933թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Բյուրական բնակավայրի 02-028-0088-0030 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասում /հաշվառման ծածկագիր՝ 2023KZ5FDG / ինքնակամ կառուցված 277.60 քմ մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված 1965թ. ճանաչել օրինական, առանց օրինականացման համար վճարի գանձման: 2. 02-028-0088-0030 ծածկագրով տնամերձ հողամասի հասցեն համարել - Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 28-րդ փողոց, 15 բնակելի տուն: 3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/: Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
2024 թ. փետրվարի 21
ք.Աշտարակ