Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 փետրվարի 2025 թվականի N 352-Ա

02-058-0033-0014 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Օլեգ Խաչիկի Ավետիսյանի 06.02.2025թ․ N1112 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1.Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին և բնակելի տանը /ծածկագիր՝ 02-058-0033-0014, 0․25հա/ տալ 4/1 համարը և հասցեն համարել՝

-Աշտարակ համայնք, Կարբի, 3-րդ փողոց, 7-րդ փակուղի, բնակելի տուն 4/1:

2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/

-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2025 թ. փետրվարի  07
ք.Աշտարակ