Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2025 թվականի N 108-Ա

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Հայկանդուխտ Վարդանյանի 21.11.2024թ. N 13222՝ տնամերձ հողամասում ինքնակամ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ժառանգության իրավունքի վկայագիրը՝ տրված 20.11.2018թ. գ/մ 6033, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետերի պահանջով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը և օժանդակ շինությունները որոնք կառուցվել են 2012թ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Հայկանդուխտ Վարդգեսի Վարդանյանին /ծնված 06.07.1956թ./, Գոհար Վարդգեսի Վարդանյանին /ծնված 31.08.1961թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Գ. Նարեկացու փողոց, 51 հասցեով, 02-001-0221-0018 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասում /հաշվառման ծածկագիր 2023ERSMEK/ կառուցված՝ 8.5 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը /կառուցված 2012թ./, 17.8 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը /կառուցված 2012թ./ և 10.1 քմ արտաքին մակերեսով կիսակառույց շինությունը /կառուցված 2012թ./ ճանաչել օրինական և բնակելի տան տնտեսական շինության ու կիսակառույց շինության, ինչպես նաև, մեկ ինքնակամ բացված դռան օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվին վճարել 101915 /հարյուրմեկ հազար ինը հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2025 թ. հունվարի  14
ք.Աշտարակ