Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնք
ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, /0232/3-10-26 ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 փետրվարի 2025 թվականի N 347-Ա

02-024-0004-0003 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԲԱԺԱՆՎՈՂ ՄԱՍԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Արտակ Ենգիբարյանի 06.02.2025թ. N 1113` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1. Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայր, 11-րդ փողոց, N 23 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 02-024-0004-0003, 0,0795 հա/ տալ 18 համարը և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, Բազմաղբյուր բնակավայր, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, հողամաս N 18։

Հողամասի մնացած մասի /0,1983 հա/ և բնակելի տան հասցեն թողնել նույնը՝

- Աշտարակ համայնք, Բազմաղբյուր բնակավայր, 11-րդ փողոց, բնակելի տուն N 23:

2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/

- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

2025 թ. փետրվարի  07
ք.Աշտարակ