Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 7
 
Համար 0Ամսաթիվ 25/04/2016 10:00
Վարող ԱՐՄԵՆ ԱՆՏՈՆՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ, ՄԱԿԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ՅԱՇՉՅԱՆ, ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ, ԿԱՐԵՆ ՀՈՎԵՅԱՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԳՈՌ ԱՏՈՄՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Մասնակցում էին`  Գ. Եղիազարյանը, Հ. Բաղդասարյանը, Կ.Հովեյանը, Մ. Հովհաննիսյանը,  Մ. Յաշչյանը,  Պ. Զոհրաբյանը,    Անժ. Խաչատրյանը, Հ. Հայրապետյանը, Ս. Ղազարյանը,  Հ. Հակոբյանը, Գ. Ատոմյանը:

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Վ Ե Ց


1. Հ. Բաղդասարյանին`
- Զբաղվել Ղ. Փարպեցու փողոցի մի քանի տնատիրությունների ոռոգման հետ կապված խնդիրը կարգավորելու հարցով:
- Զբաղվել ոռոգման խնդրի հետ կապված մուղնեցիների բարձրացրած հարցով:
- ՙՋրմուղկոյուղի՚ վարչության Աշտարակի տեղամասի պետ Աշոտ Գրիգորյանին այսօր հրավիրել համայնքապետարան, մի  քանի հարցեր ճշտելու նպատակով:
- Հուլիսի 10-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Աշտարակ քաղաքում անցկացվելիք սիմպոզիումի աշխատանքները կոորդինացնող հանձնաժողով ձևավորելու նպատակով ներկայացնել անհատական թեկնածություններ և աշխատանքների ծրագիր:
   Նշված նպատակի համար նախատեսվող գումարների հարցը պարզաբանել Ա. Խաչատրյանի հետ /հասնել նրան, որ ընթացում խնդիրներ չառաջանան/:
- Ուշադրության կենտրոնում պահել ճարտարապետին տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
2. Գ. Եղիազարյանին`
- Իրավաբանի հետ համատեղ ուսումնասիրել համայնքների միությունից ստացված գրությունները, ամփոփել և առաջարկություն ներկայացնել պատասխան նամակ պատրաստելու համար:
- ՀՀ Արագածոտնի մարզպետի հետ որոշ  հարցեր ճշտելուց հետո պատրաստել նամակ՝ ուղղված   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին /Դ. Լոքյանին/:
- Աշխատակազմի քարտուղարի հետ միասին վերջնականապես ճշտել քաղաքացիների սպասարկան գրասենյակի աշխատակազմի անհատական թեկնածություններն ու ներկայացնել առաջարկություն:
- Քաղաքացիների սպասարկման գրասենյակի շին. աշխատանքներն արագացնելու համար հանդիպում ունենալ ճարտարապետի ու շինարարի հետ և ավարտի համար նշել կոնկրետ ժամկետներ:
- Պարարվեստի դպրոց-ստուդիայի համար անհրաժեշտ գումարների տրամադրման նպատակով ներկայացնել առաջարկություն /պարողների համար հագուստ ձեռք բերելու նպատակով՝ 500 000   ՀՀ դրամի չափով/:
- Ի գիտություն ընդունել, որ պարի խումբը Երևան տեղափոխելու համար ավտոբուսի վարորդի հետ կա նախնական պայմանավորվածություն:
3. Կ. Հովեյանին`
- Շատ արագ կերպով լուծել քաղաքացիների սպասարկման գրասենյակի շին. աշխատանքների թույլտվության տրամադրման հարցը:
- Եռօրյա ժամկետում ինֆորմացիա  ներկայացնել ՙԿարմրավորի՚, ՙԾիրանավորի՚ շրջակայքի հետ կապված աշխատանքների, Ն. Սիսակյանի արձանի շրջակայքի  բարեկարգման /վերցնել էսքիզները/ և Ն. Սիսակյան փողոցի սկզբնամասում կառուցվելիք շենքի էսքիզների վերաբերյալ /3D տարբերակով, 10 օր ժամկետով/:
4.Պ. Զոհրաբյանին`
- Զբաղվել Ձախ ափի երկու փողոցների հարցով /արագացնել/:
- Արագացնել պուրակի բարեկարգման աշխատանքները, որպեսզի սահմանված ժամկետում բացումը կատարվի:
5. Գ. Ատոմյանին`
- Ուշադրության կենտրոնում պահել առուներից հանված աղբի արագ տեղափոխման հարցը:
- Զբաղվել նաև երկրորդական հումքի հավաքագրման  կազմակերպման հարցով:
6. Անժ. Խաչատրյանին`
- Առաջարկություն ներկայացնել համայնքապետարան դիմած, վատ հիվանդության ախտորոշումով քաղաքացուն 100 000 ՀՀ դրամի չափով օգնելու տարբերակների վերաբերյալ:
7. Գ. Դատումյանին`
- Գ. Եղիազարյանի հետ համատեղ ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել մեկ պատուհանի գրասենյակի աշխատակազմի անվանական թեկնածությունների վերաբերյալ:
- Այսօր երեկոյան ներկայացնել առաջարկություն ավագանու առաջիկա նիստի օրակարգի վերաբերյալ:
8. Բոլորին`
- Մինչև օրվա վերջը /25.04.2016թ., ժամը 1700/ ներկայացնել որոշման նախագծերը:

  ԱՐՁԱՆԱԳՐԵՑ՝                                Գ. ԴԱՏՈՒՄՅԱՆԸ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner