«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2023թ. փետրվարի 7-ին, ժամը 11-00-ին ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի համայնքապետարանում (հասցե՝ 0201, ՀՀ Արագածոտն մարզ, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7) տեղի կունենան «Աստղիկ 21» ՓԲԸ կողմից ներկայացված ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգսի փողոց N 73/6-73/8 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերով բնակելի թաղամասի և հասարակական օբյեկտների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011 22-02-18; 011 22-02 17: