Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 14
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետովԱշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետին համապատասխան՝ համաձայնություն տալ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրելուն:

 Համայնքի ղեկավարին՝ նույն կարգի 10-րդ կետին համապատասխան՝ կազմել հողաշինարարական գործ և ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզպետին:

2. ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված՝ նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրսմարզի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը՝ արոտները և խոտհարքները (բնական կերհանդակներ), վարձակալության տրամադրելիս վարձավճարները սահմանել՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N898-Ն որոշմամբ հաստատված կադաստրային գները՝ համաձայն հավելվածի, նրանց նկատմամբ կիրառելով 2 գործակից։

3. ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը և խոտհարքները կարճաժամկետ վարձակալության տրամադրելիս պայմանագրերը կնքել ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշմանը համապատասխան՝ մարզպետի դրական եզրակացության առկայության դեպքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(95.59 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner