ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հրավիրում ենք ձեզ Աշտարակ համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի վերաբերյալ համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային /ինչպես նաև առցանց/ քննարկումներին:
Մենք ակնկալում ենք համայնքի բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը հանրային քննարկմանը:
Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> որոշման նախագծի հանրային քննարկումն իրականացվում է նաև առցանց` http://ashtarak.am կայքով:
2023թ. նոյեմբերի 7-27-ը ներառյալ խնդրում ենք առցանց ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ, իսկ գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքապետարանի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Աշտարակ, Ն.Աշտարակեցու հրապարակ 7, 2-րդ հարկ, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև: