Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

07 օգոստոսի 2023 թվականի N 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրային հայտեր ՝

1) «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի «Կոմիտասի» անվան զբոսայգու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում»,

2) «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի բացօթյա կինոթատրոնի շենքի վերակառուցապատման, հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»,

3) «Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի թվով՝ 11 բազմաբնակարան շենքերի էներգախնայող միջոցառումների՝ ջերմամեկուսացման, շքամուտքերի և տանիքների վերանորոգման աշխատանքների իրականացում»,

4) «Աշտարակի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»,

5) «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի «Կոմիտասի» անվան զբոսայգում դեկորատիվ ջրավազանների և շատրվանների կառուցում»,

6) «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի և 31 բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքների իրականացում»,

7) «Աշտարակ համայնքում թվով` 35 ավտոկանգառների կառուցում և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»,

8) «Աշտարակ համայնքի կարիքների համար թվով մեկ քաղաքային ավտոբուսի ձեռքբերում»,

9) «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի մշակույթի տան շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»,

10) «Աշտարակ համայնքի Ավան, Լեռնարոտ, Վերին Սասունիկ, Կոշ, Ուջան, Տեղեր և Բյուրական բնակավայրերի խմելու ջրի ցանցի հիմնանորոգման աշխատանքերի իրականացում»,

11) «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Բյուրական, Կարբի, Կոշ, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ուջան, Փարպի, Օհանավան և Օշական բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքներ»,

12) «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի և 31 բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների իրականացում»,

13) «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի թիվ 3 «Հովիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»,

14) «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի թիվ 2 «Արևիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի բակային տարածքների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում»,

15) «Աշտարակ համայնքի բնակավայրերում` Արուճի, Կարբիի, Փարպիի բժշկական ամբուլատորիաների և Ուջանի վարչական շենքերի հիմնանորոգման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»,

16) «Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի «ԱՆԱՀԻՏ» մսուր մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»:

Հանրային քննարկումը կայանալու է  2023թ.-ի օգոստոսի 16-ին, ժամը 14։30-ին Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner