Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վարդան Բասումյանի լիազորված անձ Սևակ Ալեքսանյանի 22․07․2024թ․ N 8227, Հայկ Պետրոսյանի 02․10․2024թ․ N 11143, Ռուզաննա Աղինյանի 07․10․2024թ․ N 11320, Նելլի Թովմասյանի 16․10․2024թ․ N 11688, Մուշեղ Դավթյանի 29․10․2024թ․ N 12201, Կառլեն Նավասարդյանի 31․10․2024թ․ N 12314, Անահիտ Գյուլասարյանի 01․11․2024թ․ N 12373 և Մարինե Սարգսյանի լիազորված անձ Մամիկոն Սարգսյանի 06.09.2024թ. N 10058 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է ․

1. Աշտարակ համայնքի Սաղմոսավան բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ փակուղի, N 2/2 հասցեում գտնվող, 02-093-0012-0131 ծածկագրով 112քմ և 02-093-0012-0133 ծածկագրով 15,9քմ մակերոսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերը ուղղակի վաճառքով՝ 750 000 /յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-093-0012-0166 ծածկագրով բնակավայրերի նշանակության հողամասի սեփականատեր Վարդան Կարապետի Բասումյանին:

2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0341-0006 և 02-001-0341-0014 ծածկագրերով, համայնքային սեփականություն հանդիսացող 158քմ ընդհանուր մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 1 400 000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0341-0003 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հայկ Ռուբիկի Պետրոսյանին:

3. Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 02-108-0232-0058 ծածկագրով 0,132հա հողամասը /վարելահող/ ուղղակի վաճառքով՝ 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-108-0232-0079 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Ռուզաննա Վասակի Աղինյանին:

4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամաս, 11-րդ փողոց, N 17/2 հասցեում գտնվող, 02-001-0004-0041 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 330քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 3 000 000 /երեք միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0004-0018 և 02-001-0004-0037 ծածկագրերով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերի սեփականատեր Նելլի Դավիթի Թովմասյանին:

5. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի Ս․ Թորոսյան փողոց, N 82/1 հասցեում գտնվող, 02-110-0025-0064 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 170քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքի 100%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02-110-0025-0022 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Մուշեղ Ժորժիկի Դավթյանին:

6. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ալ․ Դատումյան փողոց, N 84/3 հասցեում գտնվող, 02-001-0216-0024 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 13քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0216-0029 ծածկագրով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր Կառլեն Նավասարդյանին:

7. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Գ․ Նժդեհի փողոց, N 57/1 հասցեում գտնվող, 02-001-0121-0028 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 150քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 1 300 000 /մեկ միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0121-0012 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համասեփականատեր Անահիտ Ցոլակի Գյուլասարյանին, Արթուր Վլադիմիրի Գյուլասարյանին և Գայանե Վլադիմիրի Ալեքսեեվային:

8. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի 1-ին փողոց, N 68/2 հասցեում գտնվող, 02-112-0024-0025 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 74,53քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-112-0024-0005 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Մարինե Խաչիկի Սարգսյանին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner