Հիմք ընդունելով Արարատ Տիգրանյանի 09.01.2023թ N 133 դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Սերյոժա Դանիելյանին սեփականության իրավունքով հատկացված /ծածկագիր 02-028-0087-0004/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Սերյոժա Ավետիսի Դանիելյանի /ծնվ00.00.1933թ./ և Արարատ Սերյոժայի Տիգրանյանի /ծնվ. 06.12.1973թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0087-0004 կադաստրային ծածկագրում բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության ( ընդհամենը 0,08595 հա) հողամասի նկատմամբ: 2. 02-028-0087-0004 ծածկագրով տնամերձ հողամասի հասցեն համարել - Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 27-րդ փողոց, 30 հողամաս: 3. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: