Հիմք ընդունելով Վարազդատ Բարսեղյանի .10.2024թ. N 11294՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-001-0845-0067-ից, 0,01890հա/ տալ 26/3 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, բենզալցակայան N 26/3:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ․ Վարդանյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: