Այսօր: Ուրբաթ, 22 Փետրվարի 2019թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 642
ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.02.19 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.ashtarak.am
Հարգելի այցելուներ Ուրախ եմ ողջունել ձեզ Աշտարակ համայնքի պաշտոնական կայք այցելելու համար: Մեր կայքում դուք կգտնեք տեղեկատվություն Աշտարակ համայնքի գործունեության, կառուցվածքի, համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների վերաբերյալ:Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներդնելու նպատակով:Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ էլ կշարունակի ձեզ համար լինել փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:Ակնկալում ... Մանրամասն
22.02.19 ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
<<ՀՀ Արագածոտնի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2019թ. հիմնական միջոցառումների պլանի համաձայն, Աշտարակ համայնքում փետրվարի 21-ին Աշտարակի համայնքապետարանի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվեց ուսումնավարժություն՝ <<Արագածոտն մարզում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը>> թեմայով:Նման ուսումնավարժությունների նպատակն է կատարելագործել համայնքի արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովների հմտություններն ու ունակությունները ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում, ստուգել ... Մանրամասն
21.02.19 ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ ԱՆՎԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Հարգելի վարորդներ,

Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան հրապարակում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, ըստ որի հարակից փողոցից շրջանաձև երթևեկության խաչմերուկի հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները ճանապարհը զիջում են շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանպորտային միջոցներին:

Փոփոխությանը համապատասխան հրապարակում տեղադրվել են նաև ճանապարհային նշաններ, կատարվել են գծանշումներ:

20.02.19 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Փետրվարի 20-ին Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Զբոսաշրջության զարգացման խորհրդի աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել են Աշտարակի զբոսաշրջային ծառայութուններ մատուցող շուրջ 20 ձեռնարկատեր:

11.02.19 «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՀԱՄԱՅՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը այսօր մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնած «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին:Տարածքային կառավարմանը և զարգացմանը նվիրված համաժողովին ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որում անդրադարձել է տարածքային կառավարման և զարգացման ոլորտում կառավարության առաջնահերթություններին: Գործադիրի ղեկավարը, ողջունելով համաժողովի անցկացումը, նշել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը մեր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է: Վարչապետն ընդգծել է՝ համայնքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման ... Մանրամասն
06.02.19 ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Դեռ փետրվար ամիսն է, սակայն բարենպաստ եղանակը հնարավորություն է տալիս վերսկսելու գարնանային բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես <<Կոմիտասի>> անվան զբոսայգում, որը թեև ամբողջ տարին ունի մաքուր և բարեկարգ տեսք, կատարվում են չոր խոտով ծածկված որոշ հատվածների մաքրման, ինչպես նաև ընդհանուր հարդարման աշխատանքներ:

02.02.19 ԿԱՅԱՑԱՎ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿ» ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԱԿՈՒՄԸ
Մի խումբ երիտասարդներ`լուսանկարիչ, բժիշկ, ծրագրավորող, ավագանու անդամ, դիզայներ, տնտեսագետ ու այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել, մասնակից էին դարձել Կլոր սեղան քննարկմանը, որի նպատակն էր վերհանել Աշտարակ համայնքի խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլեր մշակել: Նախաձեռնությունն իրականացավ «Երիտասարդական Աշտարակ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ) շրջանակներում՝ Աշտարակի համայնքապետարանի և Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն ՀԿ-ի հետ համագործակցաբար:Նման փոքր դրամաշնորհներ տրվել են ևս 9 մարզերի, որոնց նպատակն է խթանել համայքնապետարան- ... Մանրամասն
01.02.19 «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿ» ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
«Երիտասարդական Աշտարակ» ծրագրի շրջանակներում կազմակերպվում է կլոր սեղան քննարկում։ Միջոցառման նպատակն է բացահայտել համայնքում առկա երիտասարդներին հուզող խնդիրները, նպաստել երիտասարդական քաղաքականության մշակմանը և իրականացմանը` հանուն Աշտարակ համայքի զարգացման:Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 2-ին, ժամը`14։00-ին, Պերճ Պռոշյանի թանգարանում։Մուտքն ազատ է: Մասնակցելու համար գրանցվել նախօրոք`տվյալ հեռախոսահամարներով /077 80 14 74, 093 59 22 22/:«Երիտասարդական Աշտարակ» ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ) շրջանակներում՝ Աշտարակի համայնքապետարանի և Մարդկային ռեսուրսների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Աշտարակ համայնքի օրհներգը
Աշտարակ համայնքի օրհներգ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7

/0232/3-10-26

ashtarakmunicipality@gmail.com

Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner